Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանի մեսիջը գոշեցիներին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Այսօր Գոշ գյուղ հենց գյուղամեջում կանգնած գյուղացիների խոստովանությամբ շուրջ 2000 տուրիստ է մտել:

2. Մասնագետները պնդում են՝ տուրիստի թիվ 1 «նպատակը» փող ծախսելն է:

3. Գոշ գյուղը ունի շուրջ 1300 բնակիչ:

4. Գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա, Գոշում աշխատանք չկա:

5. Գյուղամիջի հյուրատան միակ մատուցողը տեղացի չէ: Միակ խոհարարը տեղացի չէ:

Հ.Գ. Ում գրածի ենթատեքստը պարզ չէ՝ խնդրում եմ նայել այսօրվա ուղիղ եթերը՝ Կալավան գյուղից, որտեղ հռչակավոր վանք չկա, որ ինքն իրենով ամեն օր հազարով տուրիստ բերի»:

 

Հրապարակվել է։ 18:01 31/07/2019