Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանն ամանորի այց է կատարել


Դեկտեմբերի 30-ին   Նոյեմբերյանի երկնքում  երեւաց ուղղաթիռ, բնակչությունը հասկացավ, որ կարեւոր իրադարձություն է։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց  Կողբ, այնտեղ տեղակայված սահմանապահ  զորամաս, կողբեցիների  տներ մտավ, մանուկներին ամանորի նվերներով տոպրակներ նվիրեց; Հետո այցելեց Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական զբոսայգի, կարճ ժամանակով մասնակցեց տոնական հանդիսությանը։  

Նոյեմբերյանի տարածաշրջանի պայմանագրային զինծառայողները հայտնում  են, որ անցյալ տարի ամանորին ստացել են 60-75 հազար դրամ պարգեւավճար, այս տարի՝ 4230 դրամ։ 

Հրապարակվել է։ 11:32 30/12/2019