Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նկատողություն


Տավուշի  մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 18-ին  մարզպետ Հայկ Չոբանյանը որոշել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մուշեղյանի նկատմամբ  նշանակել թեթեւ կարգապահական տույժ՝ «նկատողություն»։ Մարզպետը մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչին  հանձնարարել է օրենսդրությամբ սահմանված  ժամկետում այդ տույժի մասին տեղեկացնել Տիգրան Մուշեղյանին։ Մարզպետի  այդ որոշման մեջ նշված է, որ նկատողությունը Տ․ Մուշեղյանին  տրվելէ  Այրում համայնքի բնակիչ Յուրիկ Դավթյանի ներկայացրած դիմումի հիման վրա, մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանի  կողմից բարձրացված  հարցին սահմանված կարգով եւ ժամկետում ընթացք չտալու , կատարման ընթացքը պատշաճ չվերահսկելու համար։

Հրապարակվել է։ 07:00 26/02/2020