Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նորից հանրահավաք եւ դասադուլ՝ սահմանամերձ Ազատամուտում

Սեպտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով ցույց եւ դպրոցում դասադուլ է եղել: Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել; Հանրահավաքում ելույթ է ունեցել Ազատամուտի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը, ով նշել է, որ դասերը չեն կայացել աշակերտների ծնողների կամքով: Ելույթ ունեցողները նշել են համայնքում վախի մթնոլորտի մասին, ասել,որ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով համայնքի 940 բնակիչ է ստորագրել: Ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ ցուցարարները 2 կողմից փակել են հանրապետական նշանակության ավտոճանապարհը Ազատամուտին կապող ճանապարհը: Նա ճիշտ չի համարում, որ աշակերտներին ներառել են իր հրաժարականի պահանջով հանրահավաքներին: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մեզ հայտնեց, որ ինքը գտնվում է Ազատամուտում, փորձում են խնդիրը լուծել օրինական ճանապարհով: Այս պահին մարզպետի մասնակցությամբ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանի ներկայությամբ, բողոքավոր ազատամուտցիները իրենց պահանջներն են ներկայացնում Ժորա Մարտիրոսյանին, ով չի ընդունում հրաժարականի պահանջը: Վեճը անցնում է բավական լարված, բուռն մթնոլորտում: Ոստիկանության սպաները կանխում են, որ վեճը կռվի չվերածվի: Մարզպետ Վ. Ղալումյանը բողոքավոր ազատամուտցիներին հայտնեց, որ նրանք կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսնակարը`asparez.am-ի

Հրապարակվել է։ 12:00 01/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia