Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նորից թալանել են Իջեւանի ավագանու անդամի ոսկու խանութը

Անցած շաբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին Իջեւան քաղաքում թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկու խանութը: Մեր տեղեկություններով`գողոնի արժեքը մի քիչ պակաս է 80 հազար դոլարից: Իրավապահների տվյալներով`գողությունը կատարվել է ոսկեղենի խանութի հետնամասից, Աղստեւ գետի կողմից մուտք գործելով: Սա ոսկու այդ խանութից 2-րդ գողությունն է: Հայտնել ենք, որ 2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշերը 2 տղամարդ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերի խանութ-սրահ եւ այնտեղից գողացել 66 միլիոն դրամի ոսկյա զարդեր:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 03/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia