Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Նոյեմբերյան համայնքի ավագանին պատգամավորներից պահանջել է կանգնել ժողովրդի կողքին

Մայիսի 2-ին Նոյեմբերյան համայնքի ավագանին «Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաների հետ կապված հարցը քննարկելու մասին» օրակարգով նիստ է ունեցել եւ որոշել է ԱԺ պատգամավորներին ուղղված ուղերձ ընդունել: Այդ ուղերձում նշված է. «Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանին ողջունում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հատկապես երիտասարդության հաղթանակը եւ հայտնում է իր զորակցությունը Հայաստանի Հանրապետության հետագա շենացման գործում: Պահանջում ենք ժողովրդի կողմից ընտրված ԱԺ պատգամավորներից կանգնել ժողովրդի կողքին եւ կատարել ընտրություն՝ համաձայն ժողովրդի կամքի»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 07/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM