Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառներում այս տարի 13 հազար տնկի է տնկվել

Արդեն 5 ամիս է, ինչ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ղեկավարում է Գիգոլ Խասիկյանը, որն այդ անտառտնտեսությունում աշխատում է շուրջ 20 տարի, 13 տարի անտառապետ էր: Գ. Խասիկյանին հարցրինք անտառհատումների, ծառատունկի աշխատանքների մասին: Նա հայտնեց, որ այդ անտառտեսության տարածքում այժմ ընդհանուր առմամբ 14 հատատեղ կա: Դրանցից 7-ը գործարարները ձեռք են բերել աճուրդով, ուր անտառկառավարման պլանի համաձայն,հատման ենթակա, կնքված ծառերի հատում են կատարում: Մնացած 7 հատատեղը սպասարկում է Նոյեմբերյանի անտառտնտեսությունը: Անտառտնտեսության Կողբ գյուղում գտնվող պահեստում պատրաստի վառելափայտի խորանարդ մետրի գինը 20 հազար 80 դրամ է: Տավուշի մարզում համեմատաբար լավ պահպանված անտառները Նոյեմբերյանի տարածաշրջանում են: Գ. Խասիկյանից տեղեկացանք, որ այս տարի Նոյեմբերյանի անտառտնտեսության Ջուջեւանի, Ոսկեպարի, Զիկատարի անտառպետություններում տնկվել է 13 հազար տնկի՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, շագանակենի: 9 հազար տնկենին տնկվել է Հայանտառի պլանային առաջադրանքով, 4 հազարը`անտառտնտեսության աշխատողների եւ դպրոցականների կողմից: Նորատունկերը ոռոգվել են, որոնց համար ոռոգման խրամուղիներ եւ փոսեր են արվել: Տնկիների կպչողականությունը 85 տոկոս է, ինչը մեծ ցուցանիշ է: Նոյեմբերյանի անտառտնտեսության Կոզմանի տնկարանից Հայանտառին է տրամադրվել 21 հազար հատ տնկի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 14/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia