+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի դպրոցների աշխատողներից կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճել է


Կատարված  թեստավորման արդյունքում  Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցի աշխատակիցներից  6 հոգի  կորոնավիրուսի վարակակիր է բացահայտվել , եւս  մեկ անձ  վարակակիր է հայտնաբերվել  հիմնական դպրոցի հարեւանությամբ գործող Նոյեմբերյանի ավագ դպրոցում։   Բերդ քաղաքի դպրոցներից մ եկի  հավաքարարուհին եւս  վարակակիր է։   

Տավուշի   մարզի դպրոցների աշխատողների շրջանում  կորոնավիրուսի թեստավորումները շարունակվում են, վարակակիրները  հիվանդության  բացահայտ նշաններ չունեն,  նրանք կինքնամեկուսանան  իրենց տներում։

  Ամենայն հավականությամբ՝ սեպտեմբերի 15-ից  դասեր կկայանան նաեւ այն դպրոցներում, ուր վարակակիրներ են հայտնաբերվել։

 

Հրապարակվել է։ 11:20 11/09/2020