Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի համայնքապետարանն արժանացել է ԵԽ միանգամից երկու դրամաշնորհի


Նոյեմբերյանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.noyemberyan.am/, հայտնում է, որ Նոյեմբերյանի համայնքապետարանը ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում արժանացել է միանգամից 2 դրամաշնորհի:

Ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով, ԵԽ-ի հետ համագործակցության, ինչպես նաև համայնքի ներդրման արդյունքում, մեր ավագանու նիստերի օնլայն հեռարձակումները կիրականացվեն անհամեմատ ավելի բարձր որակով, իսկ համայնքապետարան այցելած քաղաքացիների համար սպասելու գործընթացը քիչ ավելի հարմարավետ կդառնա՝ մեր վերանորոգված և գույքով համալրված սպասասրահներում:

Հրապարակվել է։ 07:56 19/02/2020