Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Նոյեմբերյանի օրգանական եւ բնական մթերքների ցուցահանդես-վաճառք (Ֆոտոշարք)

Նոյեմբերյանի օրգանական եւ բնական մթերքների ցուցահանդես-վաճառք (Ֆոտոշարք)

Նոյեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքում, գործարար Սամվել Գասպարյանին պատկանող ընդարձակ սրահում օրգանական եւ բնական մթերքների ցուցահանդես-վաճառք էր, որը կայացավ Եվրոպական Միության եւ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի «Վերելք» հասարակական կազմակերպությունը, այն կայացավ  Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ:

Ելույթ ունեցան, օրգանական եւ բնական մթերքների դերը կարեւորեցին Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը, Նոյեմբերյան քաղաքից մեղվաբույծ Գառնիկ Գուլքանյանը:

Ցուցահանդես-վաճառքում ներկայացած էին Նոյեմբերյանի տարածաշրջանի տարատեսակ բարիքները՝ մեղր, մեղրի գինի, մեղրի օղի, մրգեր, չրեր, պահածոներ եւ այլն: Սահմանամերձ Կոթիից ներկայացված  էին գյուղում աճեցված մրգերը, շոգեխաշված մսի պահածոներ:

Միջոցառումն ուներ մշակութային մաս. Նոյեմբերյանի համայնքի մշակույթի կենտրոնը ներկայացրեց համերգային ծրագիր, որի ընթացքում երեխաները ներկայացրին երգ ու պար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:40 14/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ