Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի փողոցներում ճանապարհային նշանները կհամալրվեն

Նոյեմբերյանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.noyemberyan.am/ , հայտնում է, որ

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին համայնքի միջոցներով ձեռք են բերվել ճանապարհային նշաններ:

Փողոցներում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և երթևեկությունը կարգավորելու նպատակով նշանները կտեղադրվեն Նոյեմբերյանի Դպրոցականների, Զորավար Անդրանիկի, Բարեկամության, Կամոյի փողոցներում: Թվով 105 նշաններով նախատեսվում է կահավորել վերոնշյալ փողոցներն ամբողջությամբ:

Արդեն պատրաստ են նշանների տեղադրման սխեմա - հատակագծերը, աշխատանքները կմեկնարկեն եղանակաները տաքանալուն պես։

 

Հրապարակվել է։ 06:08 22/01/2020