Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կռնավոր սարում 60 հազար հատ տնկի է տնկվել


Այն, ինչ արվել է, մեծ սխրանք է, Հայաստանին, հայրենի բնությանը՝ մեծ նվեր։ Հայաստանի մամուլը, համացանցը  հեղեղված են երկրիս  տարբեր հատվածներում ծառերի անօրինական հատումների մասին հրապարակումներով, իսկ Նոյեմբերյանի հեռավոր սարում դժվարին, թեք տեղանքում, աննախադեպ, մեծ  գործ է արվել։ Այս տարվա գարնանը Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողները Նոյեմբերյան քաղաքից  57 կմ հեռավորությամբ գտնվող, Ոսկեպարի Կռնավոր սարում  60 հազար հատ տնկի են տնկել։  Կաղնի, վայրի տանձենի,վայրի  խնձորենի, հացենի այդ  տնկիները տնկվել են  բարդ  տեղանքում։ Ծառատունկի համար   մարդկային մեծ  աշխատուժ , տեխնիկա  համախմբելու, աշխատանքներն արդյունավետ    իրականացնելու համար մեծ ջանքեր էին պահանջվում;  Նորատունկերը  անասունների արածեցումից պաշտպանելու համար հենասյուներ են տնկվել, փշալար է անցկացվել։ Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողները՝ անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանի  գլխավորությամբ,  բարի, մեծ  գործ են արել։ Մայիսի 9-ին՝ հայոց  եռատոնի օը, «Հայանտառի»  գլխավոր  տնօրեն Արեգ  Կարապետյանը, նրա 2 տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային  բաժնի պետ  Վահագն Առաքելյանը, Տավուշի մարզպետարանի բնապահպանական  բաժնի պետ Սամվել Գեւորգյանը, Սեւքարի եւ Իջեւանի  անտառտնտեսություների տնօրեններ Աշոտ Երիցյանը, Արթուր Գաբրիելյանը   եւ այլոք  եղան Կռնավոր սարում, տեսան կատարված հսկայական աշխատանքը։  Արեգ Կարապետյանը Գիգոլ Խասիկյանին  հարցեր տվեց  ծառատունկի  վերաբերյալ։ Գ Խասիկյանը հայտնեց, որ տնկիների կպչողականությունը կազմում է 85-90 տոկոս։  «Հայանտառի»  գլխավոր   տնօրենը մեծապես  գնահատեց կատարված աշխատանքը, ասաց, որ դրա օրինակով Տավուշի մարզի մյուս անտառտնտեսություններում   մեծ  ծառատունկ պետք է կատարվի։ Գիգոլ Խասիկյանը հայտնեց, որ ծառատունկի համար մեծ քանակի գոմաղբ է ներկրվել, աշխատանքները կատարվել են մեծ որակով, նախատեսված 20 հեկտարի փոխարեն  ծառատունկը կատարվել է  23 հեկտար տարածքում,գործն  արվել է մեծ բարեխղճությամբ։  




Հրապարակվել է։ 15:56 11/05/2019