Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանից 15 զինակոչիկ մեկնեց հայրենիքը պաշտպանելու

Հուլիսի 23-ին Նոյեմբերյանից հանդիսավորությամբ հայրենքը պաշտպանելու մեկնեց 15 զինակոչիկ։  Նրանց թվում  սահմանամերձ հեռավոր Բարեկամավան գյմուղից  3 երիտասարդներ են։ Բարեկամավանցի զինակոչիկների մեջ է նաեւ Բարկամավանի վարչական ղեկավար  Ջոնիկ Միքայելյանի որդին՝ Միքայելը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն  Աբազյանը, Աժ պատգամավոր Սարգիս  Ալեքսանյանը։ Հայրենքի  պաշտպաններին բարի ծառայություն մաղթեցին  Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բարեկամավանի վարչական  ղեկավար  Ջոնիկ  Միքայելյանը, տեր Աշոտ քահանա Բեջանյանը զինոկոչիկներին իր օրհնությունը հղեց։

Հրապարակվել է։ 12:25 23/07/2019