Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց զոհված միլիցիոներների հիշատակին

Այսօր՝ մայիսի 6-ին, Նոյեմբերյան քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց 1991թ. մայիսի  6-ին Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի  գնդակոծությունից զոհված Նոյեմբերյանի ՆԳ  բաժնի աշխատակիցների  հիշատակին: Նոյեմբերյանցի միլիցիոներները  մեկնում էին սահմանագոտին պաշտպանելու: 14 միլիցիոներ զոհվեց, նրանց ընկերները գերվեցին եւ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտում: Այսօր  առավոտից մարդկային հոսքը ձգվում էր դեպի Նոյեմբերյան քաղաքում գտնվող հուշարձան: Ծաղիկներով հուշարձան այցելեցին զոհված միլիցիոներների  հարազատները,ընկերները, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, Նոյեմբերյանի ոստիկանապետ Արմեն Անտոնյանը, ոստիկանության աշխատակիցներ, երկրապահ կամավորականներ, զինծառայողներ, դպրոցականներ: Սկսած 2005 թվականից  ամեն տարի մայիսի 6-ին  տիկին Ռոզա Ծառուկյանը այցելում է Նոյեմբերյան, այցելում զոհված միլիցիոներների հուշարձան, հանդիպում զոհվածների հարազատներին, որոշակի դրամական աջակցություն ցուցաբերում  այդ ընտանիքներին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 06/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM