Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանում` խմելու ջրի խնդիր


Շուրջ մեկ ամիս  է՝ Նոյեմբերյան քաղաքում խմելու ջրի  խնդիր կա։ Քաղաքն ինքնահոս եղանակով  խմելու ջուր է ստանում  Նոյեմբերյանից 57 կմ հեռավորությամբ գտնվող Գիժսարից եւ Բերդավան գյուղի  խորքային հորերից՝ պոմպերի միջոցով։ Քաղաքի՝  անհատական տներից բաղկացած թաղամասերում խմելու ջրի խիստ պակաս է  զգացվում, թաղամաս կա, որ մեկ ամիս ջուր չի ստանում,  մարդիկ ավտոմեքենաներով խմելու  ջուր են կրում  Նոյեմբերյան քաղաքի մոտակա աղբյուրներից, այլ բնակավայրերից ; «Վեոլիա ջուր» ՓԲԸ   Նոյեմբերյան ենթատեղամասի պետ  Էդիկ Միքայելյանը ընդունեց, որ խմելու  ջրի պակաս կա, Գիժսարի ջրագծում վթարներ գոյություն  ունեն ։ Նա ասաց, որ իրավասու չէ ավելի շատ տեղեկատվություն   հաղորդելու։ 3  անգամ զանգահարեցի   «Վեոլիա ջուր» ընկերության  «Թեժ գիծ», սակայն  ամեն անգամ հեռախոսում հնչում էր, թե տվյալ պահին  ընկերության օպերատորները զբաղված են։

Հրապարակվել է։ 06:14 26/06/2019