Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանցի երեխաները ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անել

Օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով, նրա հետ հանդիպման էին եկել  Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ: Փաշինյանի ելույթն ընդունվեց ոգեւորությամբ, ծափահարություններով: Հրապարակում հարց տվող,  ելույթ ունեցողները ողջունում էին Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա ժողովրդի համար մեծ առաքելություն ունի: Նիկոլ Փաշինյանի այցից ամենաշատն ուրախացել էին նոյեմբերյանցի երեխաները, ովքեր ցանկանում էին նրա հետ սելֆի անել: Ն. Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակացույցը հագեցած էր, քիչ թվով երեխաների հաջողվեց Փաշինյանի հետ սելֆի անել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:56 12/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia