+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ո՞րն է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Օրերս մահացել է Իջեւանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանը: Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանին հարցրինք, թե ե՞րբ է եղել դեպքը: Նա հայտնեց, որ զինվորին հուղարկավորել են 4-5 օր առաջ, ասաց, որ նա սոցիալապես անապահով ընտանիքից էր: Հարցրինք զինվորի մահվան պատճառը: Գյուղապետն ասաց, որ մահվան պատճառը պարզ կլինի 40 օր անց, երբ ստացվեն վերցված անալիզների եզրակացությունները: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինվորների մահվան բոլոր դեպքերում հարուցվում են քրեական գործեր, որոնց քննությամբ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին հարցրինք, թե ի՞նչ հոդվածով է հարուցվել Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքով քրեական գործը: Նա ասաց, որ հարկ է իրենց դիմել գրավոր կարգով: Սույն խնդրի վերաբերյալ մենք առաջիկայում գրավոր հարցում կկատարենք ՀՀ քննչական կոմիտե: Մեր ունեցած տեղեկություններով`Ստեփան Ստեփանյանը եղել է 6 ամսվա զինծառայող : Հավելենք, որ վերջին տարիներին, ոչ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով, Իջեւանի զորամասում զինծառայողների մահվան դեպքեր են եղել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 21/02/2018