Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ո՞վ կփրկի Սրվեղի հնամենի վանքը

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից 3 կմ հեռավորությամբ գտնվում  13-րդ դարի կառույց Սրվեղի վանական համալիրը: Այն  անտառապատ բացատի սարալանջին է: Վանական համալիրը բազկացած է Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Նշան եկեղեցիներից, վանական խուցերից, ձիթհանքից եւ այլ շինություններից: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ համայնքապետարանի միջոցներով բարեկարգել, խճապատել են գյուղից վանական համալիրը տանող ճանապարհը, իսկ կիսավեր վանական համալիրը  փրկելու համար ֆինանսական մեծ միջոցներ, ներդրողներ են հարկավոր: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Սրվեղի վանքի նկարը`hy.wikipedia.org-ի

Հրապարակվել է։ 17:00 12/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia