+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Օգնություն Բերդ խոշորացված համայնքի անապահով երեխաներին» ծրագրի շահառուները գրենական պիտույքներ են ստացել

«Օգնություն Բերդ խոշորացված համայնքի անապահով երեխաներին» ծրագրի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Բերդի համայնքապետարանի կողմից գրենական պիտույքներ են տրամադրվել  Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ բնակավայրերում  գործող ցերեկային կենտրոններ հաճախող  80 երեխայի:

Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորել է Բերդի ցերեկային կենտրոն հաճախող երեխաներին՝ մաղթելով հաջողություններ ու ձեռքբերումներ նոր ուսումնական տարվա ընթացքում:

Բերդի քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/,հայտնում է,  որ «Օգնություն Բերդ խոշորացված համայնքի անապահով երեխաներին» ծրագիրը, որն ուղղված է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթական մակարդակի բարձրացմանը, իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հուսո տուն բարեգործական կենտրոն»  հիմնադրամի և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

 

Հրապարակվել է։ 11:19 04/09/2020