Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Օգնություն ստացածների անունները չեն հրապարակվում


Տավուշի մարզպետարանի ինտենտային կայքից տեղեկանում ենք, որ  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հոկտեմբերի 18-ին որոշել է « Այլ նպաստներ բյուջեից»  հոդվածով նախատեսված միջոցներից  25 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով միանվագ  հատկացնել 2 միլիոն 475 հազար դրամ,նոյեմբերի 7-ին  որոշել է նույն կերպ  47 քաղաքացիների հատկացնել 4 միլիոն 850 հազար դրամ, նոյեմբերի 11-ին  որոշում է ընդունել 9 քաղաքացիների տրամադրել 1 միլիոն դրամ 950 հազար դրամ։ Պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները  Տավուշի մարզպետարանը չի հրապարակում։

Հրապարակվել է։ 06:28 25/11/2019