Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Օնիկ Գասպարյանը, Թեմուր Շահնազարյանը եւ այլոք զինվորական նոր կոչումներ կստանան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. «- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, 
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, 
- Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, 
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:

 

Հրապարակվել է։ 07:17 03/07/2019