Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Ոսկեպարի եկեղեցին ներկայացված է առանց զանգի

Նախկինում հայտնել ենք, որ սեպտեմբերի 10-ին Ոսկեպարի սահմանագոտում` հայկական պաշտպանական դիրքերի մոտ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում զանգ է օծվել եւ տեղադրվել, այնտեղ նորոգման որոշ աշխատանքներ են կատարվել: Ոսկեպար գյուղը խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհին, նախկին կենցաղի տան խաչմերուկում մեծ պաստառ է տեղադրված, որին պատկերված է Ոսկեպարի եկեղեցին: Նոյեմբերյանի բնակիչներից ոմանք մեզ դժգոհեցին, որ պաստառում պատկերված Ոսկեպարի եկեղեցին առանց զանգի է, եկեղեցու ճակատը չի երեւում:

Հրապարակվել է։ 14:00 12/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM