+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոսկեպարցի բարեգործ Յուրա Աղբալյանն օգնել է նաեւ իր համադասարանցիներին


Նախկինում հայտնել ենք, որ  Ռուսաստանում բնակվող, սահմանամերձ Ոսկեպար գյուղից սերված գործարար, բարեգործ Յուրա Աղբալյանը սննդի օգնություն է  բաժանել Ոսկեպարում բնակվող յուրաքանչյուր  ընտանիքի։ Սննդի այդ օգնությունը ներառում էր  25 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուր, շաքարավազ, ձեթ  եւ բրինձ։ Յուրա Աղբալյանի  համադասարանցիները հայտնեցին, որ  բարեգործը սննդի նման  օգնություն ցուցաբերել է նաեւ Բաղանիսի եւ Ոսկեվանի բնակիչ  իր համադասարանցիներին։ Համադասարանցիները Յուրայի մասին վկայում են որպես բարի եւ առատաձեռն մարդու։

Հավելենք, որ  Յուրա Աղբալյանը վճարել է  գազատարից դեպի ոսկեպարցիների առանձնատներ  գազի խողովակներ անցկացնելու համար պահանջվող   գումարը;

Բացի այդ, նա  Ոսկեպարում ծնված, ընտանիքի 3-րդ երեխային նվիրում է 100 հազար,  4-րդ երեխային՝ 200 հազար ռուսական ռուբլի։

Հրապարակվել է։ 11:02 12/09/2020