Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոսկեպարցու ձին սահմանագոտում ականի վրա պայթել է

Երեկ`նոյեմբերի 20-ի երեկոյան, ժամը 17-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի ձին պոկելով վզին ամրացված թոկը՝ հայտնվել է Ոսկեպար-Կիրանց սահմանամերձ հատվածում, Կիրանց գյուղի վարչական տարածքում: Ձին սահմանագոտում ականի վրա պայթել է: Ոսկեպարցիների վկայությամբ` վիրավոր կենդանին հիմա ականապատ գոտում է, սակայն հնարավոր չէ այնտեղից դուրս բերել: Նախկինում Ոսկեպարի սահմանագոտու ականապատ դաշտում գյուղի բնակիչներին պատկանող կովեր էին պայթել:

Հրապարակվել է։ 12:00 21/11/2017