Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ուսուցիչները դժգոհ են աշխատավարձերի ուշացումից


Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները սովորաբար իրենց աշխատավարձերը ստանում են ամեն ամսվա 5-ին կամ 6-ին։  Ըստ օրենքի՝ նրանց աշխատավարձը տրվում է մինչեւ հաջորդ  ամսվա 15-ը։ Մինչ  այժմ մարզի դպրոցների աշխատողները չեն ստացել հունվարի աշխատավարձը, նրանք այդ պատճառով չեն կարողանում մարել բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեցած վարկերը։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ տարեսկզբին սովորաբար աշխատավարձի  վճարումները մի քիչ ուշանում են, դա կապված  է կատարվող հաշվարկների հետ։  Նա ասաց, որ արդեն  աշխատավարձերի գումարները փոխանցվել են   Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներիկ հաշվեհամարներին, փետրվարի 13-ին եւ 14-ին  դպրոցների աշխատողները  կստանան իրենց աշխատավարձերը։

Հրապարակվել է։ 07:46 14/02/2020