Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պահանջվում է մարզպետարանի վարչության պետ

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը մրցույթ է հայտարարել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն պետի թափուր պաշտոնի համար: Մրցույթը կկայանա մայիսի 18-ին: Այդ պաշտոնի համար նախորդ մրցույթը կայացել է 2018թ. մարտի 16-ին, սակայն մրցույթում հաղթողներ չեն եղել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը վերջին 3 տարում թվով 5 պետ ու պետի պաշտոնակատար է ունեցել: 2016թ. հունվարի 25-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ Լեւոն Վանցյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016թ.հունիսի 13-ին նա նշանակվել է այդ վարչության պետ: 2017թ. հուլիսի 25-ին Հ. Աբովյանը որոշել է Լ. Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Վանցյանի անձնական դիմումը: Վերջինիս այն ժամանակ հարցրինք, թե ո՞րն է աշխատանքից ազատվելու պատճառը, նա հրաժարվեց այդ առթիվ պարզաբանում տալ: 2017թ. օգոստոսի 1-ին մարզպետը որոշել է մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները դնել այդ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանի վրա: Վերջինս այդ պարտականությունները կատարել է մինչեւ 2018թ. փետրվարի սկիզբը, այդ ժամանակից մինչ օրս այդ կարեւոր պաշտոնը թափուր է:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 16/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia