+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պապիկյանը չի՞ տեսնում Դիլիջանի ոլորանների ճանապարհի վատ վիճակը

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հաճախ  Ֆեյսբուքի  իր էջում   դրոններով  նկարահանված տեսանյութեր է  տեղադրում Հայաստանում  կառուցվող ,  նորոգվող  ճանապարհների մասին։  Դիլիջան քաղաքում  ներկայումս  ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։ Իսկ Դիլիջանի ոլորանների  ճանապարհի ծածկը վատ վիճակում է, բազմաթիվ  հատվածներում  շատ փոսեր կան;։   Բացի այդ այդ ճանապարհի  եզրերի արգելապատնեշները որոշ տեղերում  բացակայում   են, որի հետեւանքով  ոլորաններից հաճախ  ավտոմեքենաներ են գլորվում, մարդկային  զոհեր են լինում։  Այդ ճանապարհի սպասարկումն   իրականացնում է  Դիլիջանի  <<Հաղարծին>>  ՓԲԸ-ն, որն այդ  նպատակով պետական բյուջեից մեծ գումարներ է ստանում, սակայն սպասարկումը  վատ է կատարում։

Հրապարակվել է։ 10:54 07/08/2020