Վերջերս հանրապետական մամուլում տեղեկատվություն է զետեղվել, որ Իջեւան քաղաքի զբոսայգու կառուցապատման
իրավունքը տրվել է նախկին պատգամավոր,
ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանի աղջկա ամուսնուն՝ Սերգեյ Բարսեղյանին պատկանող շինարարական
ընկերւթյունը։ Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին,
որ որ զբոսայգու կառուցապատման վերաբերյալ
մրցույթում սկզբում շահել է շինարարարական
այլ ընկերություն , կատարվել են շինարարական
որոշ աշխատանքներ, որը հետո այն գործը դադարեցրել է , քաղաքապետարանի հետ պայմանագիրը խզելով։ Անցկացվել
է զբոսայգու կառուցապատման նոր մրցույթ,
որի մասին հայտարարությունը տեղադրվել է
gnumner.am ինտերնետային կայքում։ Մրցույթն անցկացվել է armeps.am կայքի միջոցով, էլեկտրոնային
եղանակով։ Այդ մրցույթի միակ մասնակիցը եղել
է
Սերգեյ Բարսեղյանի ընկերությունը, որից հետո քաղաքապետարանը
պայմանագիր է կնքել։
Իջեւանի քաղաքապետարանը շարունակում է Իջեւանը բարեկարգելու ծրագրերը։
Արդեն ավարտվել է Բլբույան և Ղարագյոզյան փողոցների մի հատվածի բետոնացման եղանակով հիմնանորոգումը, շուտով կսկսվեն Բլբուլյան թաղամաս տանող ավտոճանապարհի մի մասը բազալտե քարերերով սալիկապատելու աշխատանքները, կսալիկապատվի նաև ոստիկանության անձնագրային բաժնից մոտից մինչեւ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ տանող ավտոճանապահի 200 մ հատված։ Իջեւանի կենտրնական բազմաբնակարան շենքերի բակերում կիրականացվի հիմնանորոգում ասֆալտապատման միջոցով: Քաղաքի հին, թիվ 1 գերեզմանատան հենապատը քանդվել էր, այն նորոգվել է, Իջեւանում գիշերային լուսավորության եւս 150 հատ լամպ է տեղադրվել եւ այլն։
Օգոստոսի 9-ին Հայաստանի մամուլում Իջեւանի համայնքի ղեկավարի առաջիկա ընտրությունների վերաբերյալ նյութ է տարածվել, որտեղ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի մասին մասնավորապես նշվել է ․«2011 թվականից Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի էլ…»
Վարդան Ղալումյանին հարցրինք այդ գրառման մասին։ Նա ասաց, որ ինքն Իջեւան համայնքի ղեկավար է ընտրվել 2011թ․, վերընտրվել՝ 2015թվականին , եթե ինքը հեղինակություն չունենար,ապա 2015թ․ սեպտեմբերի 13-ին կայացած ընտրությունների մասնակից 8275 ընտրողից 6244-ը իր օգտին չէր քվեարկի։ Վ․ Ղալումյանն ասաց, որ քաղաքապետի հեղինակությունը որոշվում է ոչ թե ինչ-որ մեկի կարծիքով, գրածով, այլ՝ համայնքի ղեկավարի գործունեությամբ։ Վ․ Ղալումյանն ասաց, որ Խաշթառակում համայնքի ղեկավարի ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 29-ին, քանի որ Խաշթառակի գործող համայնքապետի լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբեր ամսին․ իսկ իր, որպես Իջեւան համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է 2019թ․ դեկտեմբերի 22-ին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ: Այնպես , որ Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ մինչեւ այժմ չնշանակելը օրենքի խախտում չէ, հավանական է, որ 2019թ․ դեկտեմբերի 8-ին կարող են նշանակվել Իջեւան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ։
Հրապարակվել է։ 13:19 09/08/2019