Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պաշտոնապես վերաբացվեց «ՎՏԲ Հայաստան» բանկի «Բերդ» մասնաճյուղը


Փետրվարի 7-ին  տեղի ունեցավ «ՎՏԲ Հայաստան» բանկի «Բերդ» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ  «Բերդ» մասնաճյուղի նոր մասնաշենքի բացումն ազդարարող ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին և «ՎՏԲ Հայաստան» բանկի տնօրինության անդամ Բուրաստան Մովսիսյանին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը՝ նշելով. «Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել «ՎՏԲ Հայաստան» բանկի  տնօրինությանը այս նվերը մեր ժողովրդին մատուցելու համար: Հատկանշական է, որ  ոչ միայն վերանորոգում է իրականացվել, այլև սպասարկման որակն է բարելավվել: Իմ համոզմամբ՝ ցանկացած ներդրում, որ կատարվում է Բերդ համայնքում, ներդրում է սահմանի վրա, ինչի համար կրկին շնորհակալ եմ»: 

«ՎՏԲ Հայաստան» բանկի տնօրինության անդամ Բուրաստան Մովսիսյանը շեշտեց, որ կարևորում է «ՎՏԲ Հայաստան» բանկի գործունեությունը հատկապես մարզերում, առավել ևս՝ սահմանամերձ բնակավայրում. «Հուսով ենք՝ մեր նոր, ընդլայնված, գեղեցիկ մասնաճյուղը  հաճելի կլինի հաճախորդների

Հրապարակվել է։ 06:46 08/02/2020