Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Պաշտոնեական կեղծիք՝ անհայտ անձի կողմից հատված 3 բոխու համար

Գագիկ Մելյանը մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի անտառապահ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք, իր պահաբաժնում 2017թ. հոկտեմբերի 31-ին հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերելով անհայտ անձի կողմից ապօրինի հատված 3 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր եւ չկարողանալով հայտնաբերել հատում կատարած անձին, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Մհեր Մինասյանին խնդրանքով դիմել է,որպեսզի այդ ծառերը ապօրինի հատելու վերաբերյալ վերջինիս անվամբ կազմի անտառխախտման արձանագրություն, խոստանալով,որ ինքը կվճարի անտառխախտման արձանագրության հետեւանքով առաջացած վնասները: Մհեր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գագիկ Մելյանի խնդրանքով, նրան օգնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 31-ին Գագիկ Մելյանի հետ ներկայանալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք, հաստատել է Գ. Մելյանի այն տեղեկությունը, թե իբր ինքն ապօրինի հատել է 3 հատ բոխի տեսակի ծառեր: Գ. Մելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը»), Մ. Մինասյանին՝ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքի փորձը): Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 25-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Բաժիններ՝ Երեվանից դուրս, Իրավական լուրեր Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Մեկնաբանություններ (0) Պատասխանել Click here to cancel reply. Անուն Էլ-փոստ (չի հրապարակվի) Կայք էջ Նման նյութեր Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները 21:33 20.06.2018 Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը. Արայիկ Հարությունյան 21:22 20.06.2018 Ոստիկանները Գյումրիում ևս օրենքով գողերի տներ են խուզարկել 17:04 20.06.2018 «Նախկին գյուղապետը կեղծիքով հողատարածքներ է տրամադրել». Վահան Պողոսյան 16:18 20.06.2018 «Այդ մարդիկ ավելի շուտ կցանկանան միանան արտագաղթածներին, քան թե հանգուցյալներին». Բնակչությունը դժգոհում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներից 14:40 20.06.2018 Բնակիչները պահանջում են երկար ճանապարհը հիմնանորոգելու փոխարեն կարճ եւ անվտանգ ճանապարհ կառուցել 12:49 20.06.2018

Հրապարակվել է։ 00:00 21/06/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM