Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պատասխան կրակի արդյունքում ադրբեջանական զինուժը դադարեցրել է Բարեկամավանի գնդակոծումը

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 16-ի ժամը 22.20-ից մինչեւ 23.40-ը ընդհատումներով, հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի վրա: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնասներ չկան: Նրա խոսքերով`մեր սահմանապահների պատասխան կրակի արդյունքում գյուղի գնդակոծությունը դադարել է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 17/09/2018