Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պատվարներ չլինելու պատճառով մեքենաները կարող են ընկնել Աղստեւ գետը

Մեզ է դիմել Դիլիջան քաղաքի բնակիչ, հասարակական սեկտորի աշխատող Արարատ Ալիխանյանը, որին մտահոգում է կարեւոր մի խնդիր: Նա հայտնեց, որ միջպետական ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան ճանապարհի Թեղուտ գյուղով ձգվող մի հատված ճանապարհաեզրի պաշտպանիչ պատվարների կամ քարերի բացակայության պատճառով երթեւեկության համար վտանգավոր է: Ալիխանյանն ասաց, որ այդ պատվարները կամ ընկել են Աղստեւ գետը կամ էլ` չգիտի, թե դրանք ուր են անհետացել: Այդ ճանապարհի սառցակալած լինելու կամ էլ այլ պատճառներով ավտոմեքենաները կարող են ընկնել գետը: Ա. Ալիխանյանը հայտնեց, որ ինքն ամեն օր անցնում է այդ հատվածով, շատ պաշտոնյաներ էլ են անցնում այդտեղով, սակայն խնդրին ուշադրություն չեն դարձնում: Ա. Ալիխանյանը Ֆեյսբուքում խնդրի մասին գրառում է արել, այն հղելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարները` Արարատ Ալիխանյանի

Հրապարակվել է։ 15:00 17/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia