Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պայմանագրային զինծառայողները դժգոհում են պահածոների որակից

Տավուշի մարզի սահմանը հսկող պայմանագրային զինծառայողները մարտական դիրքերում օգտվում են  իրենց որպես սնունդ տրված շոգեխաշած տավարի մսի  եւ խտացրած կաթի պահածոներից, սակայն չեն օգտագործում իրենց տրված մսաբուսական տարբեր պահածոները։ Ցարենաձավարով, ոլոռով, կարտոֆիլով եւ այլ մթերքներով ու մսով  պատրաստված այդ պահածոները պայմանագրայիննները չեն հավանում, չեն ուտում,մարտական հերթափոխի ավարտին այդ պահածոները դիրքերից  բերում են իրենց  տներ, սակայն նույնիսկ   շունն ու կատուն  չեն ուտում դրանք։  Պայմանագրային զինծառայողները հիշեցնում են, որ  զինվորական ռագույի վատ որակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռեւս 2018թ մայիսին, սակայն Հայաստանի տարբեր ձեռնարկությունների  արտադրված այդ պահածոները որպես սնունդ շարունակում են  հատկացնել  դիրքեր պաշտպանող պայմանագրային զինծառայողներին։ Վերջիններս  ամեն անգամ դիրքեր գնալիս, իրենց աշխատավարձից  գումար են հավաքում, որպեսզի խանութներում գնումներ կատարելով՝ մարտական հենակետում նորմալ սնվեն։

Հրապարակվել է։ 07:37 23/03/2020