Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռումինահայ համայնքի աջակցությունը Դիլիջանին


Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը http://www.dilijancity.am/, տեղեկացնում է, որ  համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Դիլիջանին օգնության ձեռք մեկնեց  ռումինահայ համայնքը: Գնահատելի է այն փաստը, որ անկախ Ռումինիայում տիրող իրավիճակից, համավարակի օրերին Ռումինիայում  Հայաստանի արտակարգ  և լիազոր դեսպան  Սերգեյ  Մինասյանի  ջանքերի շնորհիվ կազմակերպվել է ռումինահայ համայնքի շատ ներկայացուցիչների  աջակցություն իրենց պատմական հայրենիքին, ինչի վերջին օրինակներից է Դիլիջանի քույր քաղաք հանդիսացող Ռոման քաղաքի հայազգի բարերարների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով քաղաքի անմիջական կարիքները հոգալու համար: Ռումինահայ համայնքի  Ռոմանի մասնաճյուղի ղեկավար, բժիշկ համաճարակաբան Էմանուել Նազարեթյանի  և Նիահելա Նազարեթյանի  կողմից Դիլիջանի համայնքապետարանին  հատկացված  ֆինանսական աջակցության  շնորհիվ  ձեռք բերվեց  բուժ սանիտարական տեխնիկա և սարքավորումներ՝  այն է 3 ինֆրակարմիր ջերմաչափեր և 2 ախտահանման կամարներ: Աջակցության համար Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը իր խորին երախտագիտությունն է հայտնում հարգարժան դեսպանին և բարերարներին:

ԴիլիջանՌոման  բարեկամական կապերը  8 ամյա պատմություն ունի: Եղել են բազմաթիվ փոխայցելություններ: Ռոմանի պատվիրակույթյունը մասնակցել էր «Իմ քայլը հանուն  Տավուշի»  2019թ. կայացած  բիզնես ֆորումին,  որն  անց էր կացվել  ԴիլիջանումՀունիսի 23-ին, համայնքապետարանում կայացել էր Դիլիջան և Ռոման քույր քաղաքների միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Դրան նախորդել էր Դիլիջանի համայնքապետարանի պատվիրակության այցը Ռոման, որը ջերմ ընդունելության էր արժանացել  բարեկամ քաղաքում:

Հրապարակվել է։ 08:59 20/06/2020