Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուս դասալիքներն ի՞նչ էին անում Լուսաձորի անտառում

Մոտ 20 օր առաջ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում ձերբակալել են Հայաստանում ծառայող ռուս 2 դասալիք զինծառայողների: Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողներից մեկ Սվերդլովսկի, մյուսը Ռոստովի բնակիչ է: Նա ասաց, որ երկու զինծառայողները գիշերել են Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ գտնվող նախկին ճաշարանի տարածքում, որը ցախերով, տերեւներով որպես կացարան են սարքել: Նրանք բարձրացել են Լուսաձորի անտառ, այնտեղ ծանոթացել լուսաձորցի 2 անասնապահների հետ, նրանց հետ ճաշել, նրանց ներկայացել որպես ռուս զբոսաշրջիկներ: Լուսաձորցի 2 ընտանիքները 2 օր ցերեկներն իրենց տուն են հրավիրել, հյուրասիրել զինվորական համազգեստի վրայից քաղաքացիական հագուստներ կրած ռուս զինծառայողներին: Վ. Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողների ձեռքին քարտեզ է եղել, նրանք 2 անգամ փորձել են Նոյեմբերյանի տարածաշրջանով հեռանալ Հայաստանից, սակայն չի հաջողվել:  

Հրապարակվել է։ 16:00 16/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia