Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուս կնոջ բռնաբարության գործով դատապարտվածի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացնել

Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա կնոջ նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»): Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Տուժողը բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցել: Արթուր Պապինյանը մեզ ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չէ անգամ իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Օգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 2 տարի, 8 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկման: Ա. Պապինյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, խնդրելով բեկանել այդ դատավճիռը եւ կայացնել արդարացման որոշում, Ա. Պապինյանին մեղավոր ճանաչելու դեպքում նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ՝ ազատազրկման հետ չկապված եւ պայմանականորեն չկիրառել այն, սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 03/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia