Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սահմանագոտու բնակչության  եւ աշակերտների  ուռճացված թվեր

Սահմանագոտու բնակչության  եւ աշակերտների  ուռճացված թվեր

Տավուշի մարզի  սահմանամերձ գյուղերից արտագաղթի պատճառով այդ բնակավայրերի դպրոցների աշակերտների թիվը խիստ նվազել է: Դրա պատճառները  արտագաղթն է,  ցածր ծնելիությունը,մահվան դեպքերի մեծ թիվը: Եթե այդ գյուղերի բնակչության, աշակերտների թվերը Խորհրդային Միության գոյության վերջին ժամանակաշրջանի հետ համեմատենք, պատկերն անմխիթար  է երեւում:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում( http://tavush.mtad.am/)գրված է , որ Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար  գյուղի բնակչությունը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է  938 մարդ, գյուղի  միջնակարգ  դպրոցի աշակերտների թիվը`108: Ներկայումս  Ոսկեպարի փաստացի բնակիչների թիվը շուրջ 700  է,  գյուղի դպրոցի աշակերտների թիվը՝ 53: Ոսկեպարի միջնակարգ դպրոցը 108 աշակերտ ունեցել է 2010թ.-ին, Ռուսաստան արտագաղթի հետեւանքով սահմանամերձ գյուղի աշակերտների թիվը տարեցտարի  նվազում է:  1970-ական թվականների վերջին  Ոսկեպարի ութամյա դպրոցն ունեցել է մոտ 330 աշակերտ:

Տավուշի մարզպետարանի կայքում Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ  Բարեկամավան գյուղի  միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը նշված է 35: Իրականում ներկայումս Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է 19 աշակերտ:  Մարզպետարանի կայքում սահմանամերձ Կոթի գյուղի դպրոցի աշակերտների թիվը նշված է 205,իրականում այնտեղ սովորում է  199 աշակերտ: Նույն  կայքում  սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը նշված է  95: Դովեղի դպրոցից տեղեկացանք, որ  այնտեղ այժմ  սովորում է 60 աշակերտ:Նշված կայքում Ադրբեջանին սահմանակից Բաղանիս գյուղի բնակչների քանակը նշված է 918, դպրոցի աշակերտների թիվը`135: Բաղանիսի փաստացի բնակիչների թիվը չի գերազանցում 840-ը, իսկ գյուղի դպրոցում սովորում է 102 աշակերտ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հրապարակվել է։ 19:00 30/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ