Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սահմանագոտու բնակիչները մեղադրվում են սահմանապահների կապի միջոցները գողանալու մեջ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մայիսի 5-ին սկսվել է սահմանամերձ Բարեկամավան գյուղի 2 բնակիչների դատավարությունը: 1968թ. ծնված Ա. Աբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իր տան բակ է տեղափոխել սահմանապահ զորամասի հաշվեկշռում գտնվող, գծալարային կապի միջոցներն ապահովող, 5000 դրամ արժողությամբ փայտյա մեկ հենասյուն եւ դրան ամրացված մալուխ, որով պետությանը պատճառվել է 5780 դրամի գույքային վնաս: Նույն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Մուքելյանը մեղադրվում է, որ 2018թ. փետրվարի 1-ին Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից, գետնին ընկած տեղից գաղտնի հափշտակել եւ իր տան բակ է տեղափոխել սահմանապահ զորամասի հաշվեկշռում գտնվող, գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա մեկ հենասյուն, որով պետությանը պատճառվել է 5000 դրամի գույքային վնաս: Բարեկամավանի նշված բնակիչները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 14/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM