CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Աչաջուրը բարեկարգվել է

2017թ. նոյեմբերի 5-ից  Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ, շուրջ 4500 բնակիչ ունեցող  Աչաջուր համայնքը ղեկավարում է  Կարեն Ղալթախչյանը: Նրան հարցրինք, թե գյուղի տարածքը բարեկարգելու ուղղությամբ անցած ժամանակաշրջանում  ինչ աշխատանքներ  են կատարվել: Նա ասաց, որ  ճանապարհների բարեկարգում, լայնացում է իրականացվել: Գյուղի կենտրոնում,  Աչաջրի դպրոցի եւ մանկապարտեզի հարեւանությամբ  ճանապարհի լայնացում է արվել, ասֆալտապատ հատվածը մեծացվել է:  Այդտեղ առավոտները ավտոմեքենաների մեծ  կուտակում  էր լինում, այժմ այդ հատվածում դրանց շարժը դյուրացել է;: Համայնքի  40-ամյա ղեկավարը հայտնեց, որ ընդլայնվել է գյուղի գիշերային լուսավորության ցանցը, տեղադրվել է գիշերային լուսավորության շուրջ  200 լամպ: Գիշերային լուսավորության հենասյունների կեսը  նախկինում եղել է, կեսն էլ նոր է տեղադրվել: Նա  տեղեկացրեց ,որ բարեգործի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին նորոգելու  համար, չնշելով բարեգործի անունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 17/10/2018