Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սահմանամերձ Այգեձորի բնակիչները մեղադրվում են «Լեքսուսի» կեղծ վթար ներկայացնելու մեջ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչներ Խաչատուր Սուսլյանի եւ Յուրիկ Մելքումյանի դատավարությունը: Խաչատուր Սուսլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. փետրվարի 1-ին տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային պատճառված գույքային վնասը վերականգնելու եւ ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով` 752 հազար դրամ ապահովագրական հատուցման գումար հափշտակելու նպատակ ունենալով, խարդախության եղանակով եւ վստահությունը չարաշահելու միջոցով, նախնական համաձայնություն է եկել համագյուղացի Յուրիկ Մելքումյանի հետ, 2017թ. փետրվարի 6-ին կազմակերպել է վթարի ձեւացում: Նրանք ներկայացրել են չհամապատասխանող տվյալներ, իրականությանը խեղաթյուրել եւ հաղորդել են կեղծ տեղեկություններ`ներկայացնելով Յուրիկ Մելքումյանին պատկանող «ԳԱԶ 2507» մակնիշի ավտոմեքենայի եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ կեղծ պատահար,սակայն հանցագործությունն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ավարտին չի հասցվել: Խ. Սուսլյանին եւ Յու. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Խարդախության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով»): Այդ հոդվածը նախատեսում է 500 հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ազատազրկում: Երկու այգեձորցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հրապարակվել է։ 22:00 23/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM