Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Այգեհովտի բնակիչը հողամասում գտած իրի պայթյունից վիրավորվել է

Ապրիլի 6-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հայկ Սիմոնյանն իր տանը պայթուցիկ առարկայի հետ անզգույշ վարվելու հետեւանքով տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է: Այգեհովիտ գյուղից տեղեկացանք, որ Հայկը պայթուցիկը գտել է ապրիլի 5-ին, իր հողամասը վարելու ժամանակ: Մեր տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով Հայկի ձախ ձեռքի 3 մատը պոկվել է, նա նաեւ դեմքի, որովայնի եւ կրծքավանդակի մակերեսային վնասվածքներ է ստացել: Հայկ Սիմոնյանը ապրիլի 6-ին վիրահատվել է Երեւանի թիվ 1 հիվանդանոցում: Այգեհովտից հայտնեցին, որ Հ.Սիմոնյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը հայտնեց, որ այդ վիրահատությունը կատարել է վիրաբույժ Աբրահամ Դանիելյանը, ինքը որոշ մասնակցություն է ունեցել վիրահատությանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 07/04/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia