Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից մեծ արտագաղթ է եղել: Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարում ունի 17 աշակերտ: 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցում սովորում էր 35 աշակերտ: Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց,որ նոր ուսումնական տարում դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի՝ Արեն Ղարաքեշիշյանը: Տնօրենն ասաց, որ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սահմանամերձ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին շնորհավորելու են գնացել Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը, ում երեխան սովորում է այդ դպրոցում եւ գյուղի սահմանները պաշտպանող զինծառայողները: Ա. Ազատյանը հայտնեց, որ սեփական ուժերով փոխում են դպրոցի շենքի դռները եւ պատուհանները, սակայն իրենց ամենից շատ մտահոգում է դպրոցի աշակերտների փոքր քանակը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 01/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia