Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերդավանի վարչական ղեկավարն ընտանիքով այցելել է Արցախում ծառայող բերդավանցիներին (ֆոտոշարք)

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնի է իր հայրենասիրական նախաձեռնություններով, որոնց ավելացավ եւս մեկը: Նա սեպտեմբերի 1-2-ն իր ընտանիքով ՝ մոր, կնոջ, 14 տարեկան տղայի եւ 10-ամյա աղջկա հետ ավտոմեքենայով այցելել է Արցախի տարբեր տարածքներում տեղակայված զորամասերում ժամկետային զինծառայություն իրականացնող Բերդավանի բնակիչներին: Մուղդուսյանները զինվորներին նվերներով են այցի գնացել, նրանց է հանձնվել «Դարոյնք» ընկերության արտադրանք հրուշակեղենի, քաղցրավենիքի ծանրոցներ: Ս. Մուղդուսյանը հայտնեց, որ նախատեսվում էր հանդիպել ժամկետային զինծառայության մեջ գտնվող 15 բերդավանցիների հետ , հաջողվել է 12-ին տեսնել, մնացած 3-ի համար եւս նրանց զորամասերում ծանրոց է հանձնվել: Բերդավանի վարչական ղեկավարն ասաց, որ  բերդավանցի զինծառայողներին են հանձնվել Բերդավանի դպրոցի աղջիկների նամակները,որով դպրոցականները համագյուղացի քաջ զինվորներին ողջունելով` նրանց մաղթել են խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ հարազատ օջախներ: Նրա վկայությամբ ՝  բերդավանցի ժամկետային զինծառայողները մարտական բարձր ոգի ունեն, նրանք գյուղի վարչական ղեկավարին հայտնել են, որ գոհ են իրենց ծառայության պայմաններից: 3-րդ անգամն է , որ Ս. Մուղդուսյանը նվերներով այցի է գնում Արցախում ծառայող իր հայրենակիցներին: 2016թ. նա Արցախ է մեկնել Բերդավանի գյուղապետարանի, 2017թ. Նոյեմբերյանի համայնքապետարանի(Բերդավանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում) պատվիրակության կազմում: Սմբատն ասաց,որ այս տարեվերջին, ամանորից առաջ Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատողների հետ ինքը կրկին  կայցելի Արցախում ծառայող զինվորներին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 15/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia