Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերդավանից այց՝ Արցախում ծառայող բերդավանցիներին(լուսանկարներ)

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում գեղեցիկ ավանդույթ-ծրագիր կա, որը  կոչվում է «Սահմանից Սահման»։ Բերդավանից նվերներով այց է կատարվում Արցախում ծառայող ժամկետային զինծառայող բերդավանցիներին։ Բերդավանից մեքենաները  ուղեւորվեցին դեպի Արցախ՝ տեսակցելու և  քաջալերանքը փոխանցելու բերդավանցի  զինվոր տղաներին։ Արդեն որերորդ տարին, բերդավանցի երիտասարդների եւ գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանի անմիջական աջակցությամբ կազմակերպվում է այս հրաշալի ծրագիրը։ Գործին աջակցել է  «Դարոինք» ընկերությունը՝ քաղցրավենիք ապահովելով, Բերդավանի գինու գործարանը՝ գինիներ տրամադրելով, Անդրանիկիկ  Զուրաբյանը ՝ Բերդավանի գաթաներ տրամադրելով  եւ  Բերդավանի այգեգործները   ՝ առատ դեղձ նվիրելով։ Օգոստոսի 8-ին  Ֆեյսբուքի «Բերդավան» էջում  տեղադրվել է հետեւյալ գրառումը« Բարի լույս Արցախից »։


,«Սահմանից սահման» օր 1,Եղնիկներ, Մարտակերտ։ Բարի ծառայություն մեր քաջ տղաներին»։

Հրապարակվել է։ 14:05 08/08/2019