Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի  համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը դիմում է գրել առողջական վիճակի պատճառով պաշտոնից հրաժարվելու մասին: Այսօր`հուլիսի  13-ին, Բերքաբեր համայնք է այցելել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Հաջորդ շաբաթ Բերքաբեր համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումի  վերաբերյալ որոշում կկայացնի: 1968թ. ծնված, ՀՀԿ անդամ Արթուր Մադաթյանը Բերքաբեր համայնքը ղեկավարում է 2012թ. սեպտեմբերից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 13/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia