Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Բերքաբերի համայնքապետը հրաժարական է տվել

Այսօր`հուլիսի 17-ին կայացել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգում համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հրաժարականի դիմումի քննարկումն է եղել: Արթուր Մադաթյանից տեղեկացանք, որ ինքը սրտի հետ կապված խնդիրների պատճառով 2017թ. դեկտեմբերին վիրահատվել է, հիմա էլ առողջական խնդիրներ ունի: Նա հայտնեց, որ շնորհակալ է համագյուղացիներին համատեղ աշխատանքի համար, ինքն այսուհետ եւս կապված կլինի հայրենի գյուղին, կօգնի Բերքաբերի հիմնախնդիրների լուծմանը: 1968թ. ծնված Ա. Մադաթյանը Բերքաբեր համայնքի ղեկավար է ընտրվել 2012թ. սեպտեմբերին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 17/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia