Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Մովսեսում ադրբեջանական թեյ չի բաժանվել

Լրատվական մի քանի կայքեր   հղում անելով  Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Վարդանյանի գրառմանը, գրել են, որ Մովսես գյուղում  բաժանված հումանիտար օգնության  մեջ ադրբեջանակսն  թեյի  տուփեր են  եղել , տեղադրելով  նաեւ  թեյի տուփի լուսանկարը։ Զանգահարեցինք Բերդ համայնքի  սահմանամերձ  Մովսես գյուղի   վարչական ղեկավար Արտակ Պապյանին , ով ժխտեց, որ Մովսեսում բաժանված մարդասիրական օգնությունների մեջ եղել է  ադրբեջանական արտադրության թեյ։  Նա ասաց, որ իրենք ստուգում են  գյուղացիներին տրված օգնության փաթեթների պարունակությունը, դրանց մեջ չի եղել  «Ազերչայի»  արտադրանքը։

Հրապարակվել է։ 12:59 04/07/2020