Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Սահմանամերձ Նոյեմբերյանից Արցախի սահմանագծում ծառայողներին` նվերներ

Սահմանամերձ Նոյեմբերյանից Արցախի սահմանագծում ծառայողներին` նվերներ

Դեկտեմբերի 20-23-ը խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Նոյեմբերյան համայնքի կազմի մեջ մտնող սահմանամերձ Բերդավան եւ Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարներ Սմբատ Մուղդուսյանը եւ Սերոբ Մախսուդյանը այցելել են Արցախ,հանդիպել Պաշտպանական բանակում ծառայող Նոյեմբերյան համայնքի բնակիչ զինծառայողներին:

Այցը կազմակերպվել էր Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Նոյեմբերյան համայնքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հովանավորությամբ: Ամանորին ընդառաջ պաշտպանության դիրքեր այցելությունը նպատակ ուներ խրախուսելու զինվորներին, սահմանամերձ Նոյեմբերյանից սահմանապահ առաջնագծին զորակցություն հայտնելու:

«Սահմանից սահման» խորագրով միջոցառման շրջանակներում խոշորացված Նոյեմբերյան համայնքից ավելի քան 100 զինծառայողների հետ տեսակցությունը, նրանց նվերներ հանձնելը հնարավոր դարձավ ՀՀ պաշտպանության նախարարության հետ Նոյեմբերյանի համայնքապետարանի համագործակցության շնորհիվ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 20:00 25/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM