Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Նոյեմբերյանում`լրատվական կենտրոն

Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, ավտոկայարանին հարակից տարածքում, ավելի քան մեկ ամիս, տարածքում վարձակալական հիմունքներով, գործում է լրատվական կենտրոն: Այնտեղ 8 երիտասարդ աղջիկներ եւ տղաներ են աշխատում: Կենտրոնի տերը՝ մի շարք կայքերի եւ թերթերի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանն ասաց, որ Նոյեմբերյանում կայքերի աշխատողների ադմինիստրատիվ մասն է գործում: Մեր տեղեկություններով` այդ երիտասարդները Նոյեմբերյանի տարածաշրջանից լուրեր չեն հավաքում, պատրաստում, նրանք համացանցից են տեղեկություններ վերցնում, տարածում: 1984թ. ծնված Վ. Բաբաջանյանը 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում «Ծառուկյան դաշինքից» Տավուշի մարզի տարածքային թեկնածու էր, նա ընտրություններում ստացավ մարզում այդ դաշինքի թեկնածուներից ամենաշատ ձայները`5014, սակայն պատգամավոր չընտրվեց:

Հրապարակվել է։ 00:00 23/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia