CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում խաղաղություն չհաստատվեց

Հայտնել ենք  Տավուշ մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված այդ դպրոցում եւ գյուղում տիրող լարված իրավիճակի մասին: Այսօր`ապրիլի 6-ին, Վ. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում նշանակված էր դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Վ. Կարմիրաղբյուրից տեղեկացանք, որ մրցույթը չի կայացել, քվորում չի եղել, քանի որ մրցութային հանձնաժողովի 7 անդամներից 3-ը չեն ներկայացել: Վերջիններս մրցութային հանձնաժողովի նախագահ Ավագ Մխիթարյանին բացատրագրեր են ներկայացրել, որտեղ մրցութային հանձնաժողովի նախկին նախագահ Նունե Օհանյանի՝ որպես այդ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելը գնահատել են ճնշում մրցութային հանձնաժողովի վրա, քանի որ Ն. Օհանյանին դպրոցի մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի պաշտոնից ազատելու հիմքերի օրինականությունը ներկայումս քննվում է: Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը նշանակվել է ապրիլի 12-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 06/04/2018